Փարիզի միջազգային ավտոսրահն ամենահեղինակավորն է դարձել աշխարհում (լուսանկարներ)
Երկու շաբաթվա ընթացքում Փարիզի միջազգային ավտոսրահ է այցելել ավելի քան 1.25 մլն մարդ։ Նշենք, որ ավտոսրահն իր աշխատանքն ավարտել է հոկտեմբերի 19-ին։
Տվյալները հայտնել է ցուցադրության գլխավոր կազմակերպիչ Տյերի Էսը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Մենք հասանք մեր նպատակին՝ ներկայացնելով, որ Փարիզի սրահն ամենահեղինակավորն է աշխարհում, և այցելուների թվով գերազանցել է նախորդ տարի Ֆրանկֆուրտում անցկացված ավտոսրահը՝ իր 900.000 այցելուներով»,- նշել է Էսը՝ ուշադրություն հրավիրելով արտասահմանցի այցելուների թվի աճի վրա։
Փորձագետները մեծ նշանակություն են տալիս ավտոսրահի այցելուների մասին տվյալներին։ Նախևառաջ, քանի որ մի քանի տարի շարունակ վաճառված տոմսերի քանակը մշտապես նվազել է, և նախորդ տարի սրահ է այցելել ընդամենը 1.23 մլն մարդ։ Եվ երկրորդ, ավտոմեքենաների դիտումների աճող հեղինակությունը նշանակում է Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում պոտենցիալ գնորդների առկայություն, ինչը չափազանց կարևոր է ճգնաժամային վիճակում գտնվող Եվրոպայի համար։



























