Մոսկվայի կենտրոնում սկանդալային արվեստագետը կտրել է իր ականջը (լուսանկար)

18:04 • 20.10.14

Պետերբուրգցի սկանդալային արվեստագետ Պյոտր Պավլենսկին անցկացրել է իր հերթական ակցիան:

 

Նա բացարձակապես մերկ բարձրացել է Սերբսկու անվան սոցիալական և դատական հոգեբուժության պետական գիտական կենտրոնի շենքի տանիք և դանակով կտրել ականջի բլթակը, գրում է ria.ru-ն։

 

Կատարված ակցիայի մասին տեղեկացնում է Օքսանա Շալգինան՝ Facebook-ի իր էջում ներբեռնելով նկարներ։ Մեկ այլ նկարում երևում է, թե ինչպես են իրեն քաշքշում ոստիկանները։

 

Հեղինակը հայտնի է բազմաթիվ սկանդալային ակցիաներով, որով, իր խոսքով, փորձում է ցույց տալ, որ «մարդիկ ապրում են ռեպրեսիվ իրավական համակարգում, որտեղ ցանկացած շարժում և գործողություն արժանանում է օրենքի արձագանքին, և պետությունը ներխուժում է անհատի մարմնի մեջ»:

Թե ինչ էր խորհրդանշում այս անգամ իր կատարած ակցիան, չի նշվում։

 

Посмотреть изображение в Твиттере