Շվեդիայում ոստիկաններն օգնել են դպրոցականին կատարել տնային հանձնարարությունը

00:29 • 20.10.14

Ստոկհոլմի ոստիկանության աշխատակիցները 11-ամյա աշակերտին օգնել են կատարել տնային աշխատանքները: 

Ինչպես գրում է Корреспондент-ը` The Local-ին հղումով, երեխան տանը մենակ է եղել և տարօրինակ ձայներ լսելով՝ ոստիկանություն է կանչել: Տեղ հասած ոստիկանները ստուգել են բնակարանը և այնտեղ ոչ գողերի, ոչ էլ կողոպուտի հետքեր չեն գտել: 

Նկատելով, որ տղան, այնուամենայնիվ, անհանգիստ է` ոստիկանները պարզել են, որ նա չի կատարել մաթեմատիկայի տնային աշխատանքը, ինչի պատճառով էլ տխրել է: Ոստիկանները շտապել են օգնել դպրոցականին, ինչի մասին գրառում են թողել իրենց թվիթերյան էջում: