Իրաքի հյուսիսում գրոհայինները սպառնում են քուրդ-եզդի 700 ընտանիքի
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները կրկին սպառնում են Իրաքի հյուսիսում ապրող եզդիներին, քրդերի խմբերին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Խոսքը 700 ընտանիքի մասին է, որոնք ապրում են Նայնավա շրջանում՝ Սինջար լեռնաշղթայի մոտակայքում:
«Ալ-Արաբիա» հեռուստաալիքի տվյալներով՝ շրջանի բնակիչները սկսել են աղետի նշաններ տալ: Արբանյակային հեռուստաընկերությունը նշում է, որ վերջին օրերին, այսպես կոչված, Սինջարի պաշտպանության ուժերը կատաղի մարտեր են մղում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ: «Ալ-Արաբիայի» աղբյուրները նաև տեղեկացնում են 20 զրահամեքենաների մասին, որոնք ծայրահեղականներն օգտագործում են հարձակման ընթացքում:
Սինջար լեռան մոտակայքում դեպքերի մասին հայտնի է դարձել օգոստոսի սկզբից: Ամերիկացի հետազոտող Մեթյու Բարբերի տվյալներով՝ այդ ժամանակ սպանվել է 3 հազարից մինչև 5 հազար եզդի:










