Սիրիայում 15-ամյա տղայի են մահապատժի ենթարկել՝ «Իսլամական պետության» հետ կապ ունենալու համար
Սիրիական Քոբանի քաղաքում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների հետ կապ ունենալու համար 2 մարդու են մահապատժի ենթարկել, այդ թվում՝ 15-ամյա տղայի։ Մահպատիժն իրականացրել է «Ռաքքիի հեղափոխականներ» բրիգադան, որը պայքարում է իսլամիստների դեմ քրդերի կողմից, փոխանցում է Лента-ն։
«Երկուսը սպանվել էին 2 օր առաջ։ Նրանցից մեկին՝ 15-ամյա մի տղայի, կրակել են գլխին»,- ասել է Մարդու իրավունքների սիրիական կազմակերպության ղեկավար Ռամի Աբդուրահմանը։
Նրա խոսքով՝ ԻՊ-ի ներկայացուցիչները պարբերաբար ներգրավում են մինչև 15 տարեկան դեռահասների, նրանք «լվանում են նրանց ուղեղները» և «գումար առաջարկում»։
Կազմակերպությունը կարծում է, որ գերիների մահապատիժները երկու կողմերում էլ «ռազմական հանցագործություններ են»։ Ըստ նրանց տվյալների՝ վերջին 2 օրվա ընթացքում սպանվել է 70 իսլամիստ։










