Գիտնականները պարզել են, թե տղամարդիկ ինչու են դավաճանում կանանց
Գիտնականների անցկացրած հարցումներն օգնել են բացահայտել տղամարդկանց շրջանում տարածված դավաճանությունների պատճառը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Hindustan Times-ին:
Հատուկ ամուսնական կարգավիճակում գտնվող մարդկանց համար նախատեսված ծանոթությունների կայքերից մեկի հիմնադիր Սիգուրդ Վեդելը վստահեցնում է, որ եթե մարդիկ ինչ-որ բան չեն ստանում իրենց զուգընկերոջից, ամենայն հավանականությամբ՝ նրանք սկսում են դա փնտրել դրսում:
Հարցված տղամարդկանց 24%-ը դավաճանել են, քանի որ նրանց կանանց չի հետաքրքրել սեռական հարաբերությունը, 18%-ին դավաճանության են դրդել մշտական վեճերը, իսկ 15%-ը՝ կանանց կողմից իրենց ազատության սահմանափակման պատճառով: 12%-ի մոտ էլ խնդիր էր այն, որ կանայք բողոքել են ուշադրության պակասից:










