ԱՄՆ–ն հումանիտար օգնություն և զենք է տրամադրել քուրդ ընդդիմադիրներին
ԱՄՆ ռազմական ինքնաթիռը զենք, զինամթերք և դեղորայք է նետել քուրդ ընդդիմադիրներին, ովքեր մարտնչում են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ՝ շրջափակման մեջ գտնվող սիրիական Քոբանի քաղաքում, հայտնում է РИА Новости-ն։
Հաղորդվում է, որ վերջին օրերի ընթացքում ԱՄՆ-ի կողմից գրոհայիններին հասցված հարվածները Քոբանիի շուրջ դանդաղեցրել են նրանց առաջխաղացումը և չեզոքացրել հարյուրավոր գրոհայիններ։
«Այնուամենայնիվ, անվտանգության առումով իրադրությունը Քոբանիում շարունակում է մնալ փխրուն, քանի որ ԻՊ-ն շարունակում է սպառնալ քաղաքին, իսկ քրդական ուժերը դեռ դիմադրում են նրանց»,- ասվում է հաղորդագրությունում։










