Լավագույնը ճարտարապետության ոլորտում. 2014թ. գլխավոր շինությունները (լուսանկարներ)
Ճարտարապետության ոլորտի World Architecture Festival խոշորագույն փառատոնի ժյուրին յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի սկզբին ընտրում է տարվա լավագույն շինությունները միաժամանակ մի քանի տասնյակ անվանակարգերում։ Երեք տարի առաջ փառատոնը Բարսելոնայից տեղափոխվել է «ապագայի քաղաք»՝ Սինգապուր։ Կազմակերպիչները միջոցառման անցկացման վայրի փոփոխությունը բացատրում են նրանով, որ ցանկանում են մասնակիցներ գրավել Ասիայից և Ավստրալիայից։
Այս տարի «Տարվա շինություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Վիետնամից ներկայացված նախագիծը։
Ճարտարապետության ոլորտի «Օսկար» ստացած մյուս մասնակիցները՝ Forbes-ի ցուցակում.
Տարվա շինություն՝ The Chapel աղոթարան, Հոշիմին, Վիետնամ
Հեղինակներ՝ a21 studio, Վիետնամ

Լավագույն տուն՝ House of Trees, Հոշիմին, Վիետնամ
Հեղինակներ՝ Vo Trong Nghia Architects, Վիետնամ

Լավագույն վերակառուցում՝ The Split House, Շանհայ, Չինաստան
Հեղինակներ՝ Neri&Hu Design և Research Office, Չինաստան

Լավագույն առանձնատուն՝ Dune House, Նոր Զելանդիա
Հեղինակներ՝ Fearon Hay Architects Ltd., Նոր Զելանդիա

Լավագույն գրասենյակ՝ Liberty Place, Սիդնեյ, Ավստրալիա
Հեղինակներ՝ Francis-Jones Morehen Thorp, Ավստրալիա

Լավագույն կրոնական հաստատություն՝ La Ascension del Senor եկեղեցի, Սևիլյա, Իսպանիա
Հեղինակներ՝ AGi architects, Իսպանիա

Լավագույն գրադարան՝ Dalarna Media Library, Ֆալուն, Շվեդիա
Հեղինակներ՝ Adept, Դանիա

Լավագույն ուսումնական հաստատություն՝ Chobham Academy դպրոց, Լոնդոն, Անգլիա
Հեղինակներ՝ Allford Hall Monaghan Morris, Անգլիա

Լավագույն թանգարան՝ Danish Maritime Museum, Հելսինգեր, Դանիա
Հեղինակներ՝ BIG, Դանիա

Լավագույն ռեստորան՝ Son La Restaurant, Սոն Լա, Վիետնամ
Հեղինակներ՝ Vo Trong Nghia Architects, Վիետնամ

Լավագույն բուժհաստատություն՝ արքայազն Ալֆրեդի Chris O’Brien Lifehouse հիվանդանոցի օնկոլոգիական բաժին, Սիդնեյ, Ավստրալիա
Հեղինակներ՝ HDR Rice Daubney, Ավստրալիա

Լավագույն լանդշաֆտային դիզայն՝ National Arboretum Canberra, Կանբերրա, Ավստրալիա
Հեղինակներ՝ Taylor Cullity Lethlean և Tonkin Zulaikla Greer, Ավստրալիա

Լավագույն մարզական շինություն՝ Singapore Sports Hub, Սինգապուր
Հեղինակներ՝ DP Architects, Սինգապուր

Լավագույն բազմաբնակարան շենք՝ The Carve, Օսլո, Նորվեգիա
Հեղինակներ՝ A-Lab, Նորվեգիա

Լավագույնը «Տրանսպորտ» անվանակարգում՝ Scale Lane Bridge, Անգլիա
Հեղինակներ՝ McDowell + Benedetti, Անգլիա











