Մահացել է Ջեյմս Ուորլիքի մայրը

17:17 • 20.10.14

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter սոցցանցի իր էջում շնորհակալություն է հայտնել իր մոր մահվան կապակցությամբ ստացած ցավակցությունների համար:

 

«Գնահատում եմ իմ մոր մահվան կապակցությամբ բոլորից ստացած ցավակցությունները և կարեկցանքի խոսքերը: Խորին շնորհակալություններ»,- մասնավորապես գրել է նա:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի համանախագահը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ չի կարողանա այցելել տարածաշրջան՝ անձնական խնդիրների պատճառով: