Մահվան ելքով վրաերթ Երևանում. shamshyan.com

12:56 • 20.10.14

Այսօր առավոտյան՝ ժամը 09:30-ի սահմաններում Opel Astra մակնիշի 29 CC 333 համարանիշի ավտոմեքենայի վարորդն Արշակունյաց պողոտայում՝ Ռազմական ավիացիայի ինստիտուտի մոտ դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Shamshyan.com-ը գրում է, որ հետիոտնը տեղում մահացել է, իսկ Opel-ի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, հեռացել է դեպքի վայրից։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։