Կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել է Զագրեբի քաղաքապետը
Կոռուպցիայի և իշխանության չարաշահման մեղադրանքով ձերբակալվել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի քաղաքապետ Միլան Բանդիչը, գրում է vz.ru-ն։
Ոստիկանությունը և գլխավոր դատախազը չեն հայտնել կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվածների անունները, սակայն խորվաթական ԶԼՄ-ները ենթադրում են, որ Բանդիչը ձերբակալվածների թվում է։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել էին ռեպորտաժներ այն մասին, որ նա կարող է ներգրավված լինել կոռուպցիոն ծրագրերում, գրում է ria.ru-ն։
Գլխավոր դատախազության հայտարարությունում ասվում է, որ Զագրեբ քաղաքում երկարատև և բազմակողմանի հետաքննությունից հետո հակաօրինական գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել են մի շարք անձինք, ներառյալ՝ Zagrebacki Holding կոմունալ ծառայություններ մատուցող համատիրությունից։
Հնարավոր պատժի մասին չի նշվում։ Բանդիչը քաղաքապետ է 2000-ից։ 2009-ին մասնակցել է նախագահական ընտրություններին՝ որպես անկուսակցական թեկնածու։

![]()










