Apple-ը հրապարակել է iOS-ի թարմացված 8.1 տարբերակը

00:07 • 21.10.14

Apple ընկերությունը հրապարակել է iOS-ի թարմացումը՝ 8.1տարբերակը, որն արդեն հասանելի է ներբեռնման iPhone սմարտֆոնների, iPad պլանշետների և iPod Touch նվագարկիչների կարգավորումների համար: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն:


Թարմացումն առաջին հերթին՝ սխալների ուղղում է, որոնք նախկին՝ iOS 8 տարբերակում շատ էին: Նոր գործառույթների շարքում է նաև Continuity գործառույթի լիարժեք ապահովումը, որը հնարավորություն կտա կառավարել սմարտֆոնների, iPad-ի և Mac OS X Yosemite-ի տարաբնույթ գործառույթները:


Օրինակ՝ iOS 8.1-ի շնորհիվ հնարավոր կլինի հաղորդագրություններ ուղարկել MacBook հավելվածի օգնությամբ:
 

Apple-ը հրապարակել է iOS-ի թարմացված 8.1 տարբերակը