Apple-ն ԱՄՆ-ում սեփական վճարային համակարգն է թողարկել

10:19 • 21.10.14

Ամերիկյան Apple ընկերությունը երկուշաբթի ԱՄՆ-ում թողարկել է նախկինում հայտարարված սեփական Apple Pay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս օգտվել ավելի քան 220.000 խանութների և ցանցերի ծառայություններից, հայտնում է TASS գործակալությունը։

 

Չնայած դրան՝ մի շարք խանութների ցանցեր պատրաստ չեն եղել պատշաճ ծառայություն մատուցել՝ արդեն հնացած տերմինալների պատճառով, որոնք ազդանշանը թույլ են ընդունում։

 

Ներկայում բջջային դրամապանակի Apple Pay ծառայությունից կարող են օգտվել միայն iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոնները, որոնք համալրված են հատուկ չիպով։

 

Ընկերության ղեկավար Թիմ Կուկի խոսքով՝ Apple-ը համաձայնագրեր է կնքել մոտ 500 բանկերի, ինչպես նաև Visa, MasterCard և American Express վճարային համակարգերի հետ։

 

Ամեն դեպքում ընկերությունը ոչ մի կերպ չի տուժում ժամանակավոր դժվարություններից, քանի որ 2014-ի չորրորդ եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է 8.47 միլիարդ դոլար։


 

Apple-ն ԱՄՆ-ում սեփական վճարային համակարգն է թողարկել