Փլուզում Երևանի Տիգրան Մեծի պողոտայում

09:47 • 21.10.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22.20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 13 շենքի 28-րդ բնակարանի շքապատշգամբը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը, ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ թիվ 13 շենքի (կառուցված 1939 թ.) 19-րդ բնակարանի (սեփականատեր՝ Ա. Գ.) փայտե պատշգամբից փլուզվել է մոտ 5 քմ հատված: Տուժածներ չկան: