Չինաստանում խորթ մայրը դաժանորեն հարվածում ու մտրակում է փոքրիկին՝ տակը թրջելու պատճառով (տեսանյութ)
Չինաստանում խորթ մայրը մտրակում, ծեծում ու ոտքով հարվածներ է հասցնում փոքրիկ աղջկան միայն այն պատճառով, որ երեխան թրջել է տակը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` փոքրիկ երեխան անդադար լացում է, մինչ խորթ մայրը 87 անգամ հարվածում է նրան ճյուղով, ոտքով՝ 14 անգամ և 8 անգամ ապտակում:
Տեսանյութը նկարահանել է հարևանուհին, ով լսելով կնոջ գոռոցները՝ դուրս է եկել և տեսել` ինչ է կատարվում: Տեսանյութի` համացանցում հայտնվելուց հետո բազում արձագանքներ են եղել` կոչ անելով ոստիկաններին՝ ձերբակալել կնոջը, սակայն ոստիկաններն ասել են, որ ոչինչ չեն կարող անել:
















