Ավստրալիայում տրանսպորտից օգտվողները սոցցանցերի օգնությամբ փորձում են պայքարել ուղևորների «տարօրինակ պահվածքի» դեմ (նկարներ)
Ավստրալիայում տրանսպորտից օգտվողները սկսել են սոցիալական ցանցերն օգտագործել ամոթանք տալու համար այն ուղևորներին, որոնք անցնում են չափերը, երբ խոսքը վերաբերում է հանրային տրանսպորտում ընդունելի պահվածքին, գրում է Daily Mail-ը:
Տրանսպորտում երկար ժամանակն անցկացնելու համար գիրք կամ թերթ կարդալու փոխարեն՝ այս ուղևորներն անում են ամեն ինչ՝ սկսած անձնական խնամքից մինչև գնացքում կրծքեր ցուցադրելը:
#cityfail հեշթեգն օգտագործելով՝ զզված և վրդովված ուղևորները որոշել են Twitter-ում և Facebook-ում ցուցադրել հանրային տրանսպորտում հանդիպող սխալ պահվածքը:
Ինչպես երևում է հրապարակված լուսանկարներից մեկում, տղամարդկանցից մեկը միաժամանակ կարդալով գլուխն է սափրում, մեկ այլ լուսանկարում կինը հետազոտում է իր կրծքերը՝ բարձրացնելով վերնաշապիկը, մեկ այլ լուսանկարում ուղևորներից մեկը քնել է՝ գլուխը դնելով կողքը նստած ուղևորի ուսին:
















