Վաշինգտոնում կքննարկեն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ու «Բաց հասարակություն» հիմնադրամը հոկտեմբերի 27-ին Վաշինգտոնում քննարկում են կազմակերպելու՝ նվիրված Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացմանը, տեղեկացնում է ադրբեջանական contact.az կայքը:
Freedom House-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկումները տեղի են ունենալու ժամը 12:30-14:00 ժամանակահատվածում:
Հանդիպումն անցկացնելու են Freedom House-ի ղեկավար Դևիդ Կրամերը, «Բաց հասարակություն» հիմնադրամի վերլուծաբան Ջերալդ Կնաուսը և հիմնադրամի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ադմինիստրատոր Փեյջ Ալեքսանդրը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկումները նվիրված են Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացմանը: Վերջին տարիներին շարունակվում են իշխանությունների ճնշումները քաղաքացիական հասարակության վրա, ինչպես նաև՝ իրավապաշտպանների և լրագրողների ձերբակալությունները:










