Գավառում 16-ամյա դեռահասը դանակահարել է իր հասակակցին
Հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հոկտեմբեր 18-ին, ժամը 02.20-ին հաղորդում է ստացվել, որ «ձախ ենթակողի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1997 թ. ծնված Խաչիկ Կ.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքը ստացել է ծառից վայր ընկնելու հետևանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ժամը 11.20-ին Կորյուն Կ.-ն հաղորդում է տվել, որ որդին` Խաչիկ Կ.-ն, զանգահարել է իրեն և ասել, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ծառից վայր է ընկել և ստացել վնասվածք ու խնդրել է որդուն տալ դատաբժշկի ուղեգիր` հանգամանքները պարզելու համար:
Խաչիկ Կ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խաչիկ Կ.-ն վնասվածքը ստացել է ոչ թե վայր ընկնելու հետևանքով, այլ հոկտեմբերի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Օգոստոսի 23-ի փողոցի հարևանությամբ գտնվող այգում, վիճաբանության ժամանակ, 1998 թ. ծնված Ն. Ս.-ի կողմից դանակով հարվածելու հետևանքով:
Ն. Ս.-ն հրավիրվել է բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել է հանցագործության գործիք դանակը: Ն. Ս.-ն ստորագրությամբ հանձնվել է ծնողին:










