Հռոմեացի գլադիատորները բուսակերներ են եղել. գիտնականներ

15:06 • 21.10.14

Հռոմեացի գլադիատորները բուսակերներ են եղել, իսկ որպես թարմացնող ըմպելիք մարզումներից հետո օգտագործել են ջրում լուծված մոխիր։ Նման բացահայտում են արել ավստրիացի մարդաբանները, ովքեր պեղումներ են անում Եփեսոս քաղաքի (Փոքր Ասիա) ավերակներում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLoS One ամսագրում, փոխանցում է Лента-ն։

 

Գիտնականներն աշխատել են ոսկորների հետ, որոնք հայտնաբերվել են գլադիատորների գերեզմանատանը (մ.թ.ա. 3-2-րդ դար)։ Այդ ժամանակ Եփեսոսը եղել է հռոմեական Ասիա նահանգի մայրաքաղաքը, և այնտեղ ապրել է ավելի քան 200.000 մարդ։

 

Պարզվել է, որ գլադիատորները գրեթե չեն կերել կենդանական սնունդ։ Նրանց սննդաբաժինը եղել է նույնը, ինչ որ հասարակ մարդկանց մոտ, և բաղկացած է եղել հիմնականում հացահատիկներից և լոբազգիներից։

 

Սակայն գլադիատորները շատ են տարբերվել սովորական մարդկանցից ոսկորներում ստրոնցիումի բարձր պարունակությամբ։ Այդ փաստի վրա հիմնվելով էլ գիտնականները եզրակացրել են, որ գլադիատորներն օգտագործել են այդ մետաղով հարուստ կալցիումի աղբյուր, և դա կարող էր լինել միայն հին պատմաբանների աշխատանքներից հայտնի «մոխրով ըմպելիքը»։
 

Հռոմեացի գլադիատորները բուսակերներ են եղել. գիտնականներ