Նոր Հաճնում 35-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել

18:57 • 21.10.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 21-ին, ժամը 17.32-ին ահազանգ է ստացվել, որ Վ. Ս.-ն (ծնվ. 1979 թ.) ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի մոտակայքում գտնվող կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Պարզվել է, որ քաղաքացին ցանկանում նետվել կամրջի մոտ գտնվող ձորը:

Փրկարարները կանխել են Վ .Ս.-ի ինքնասպանության փորձը: