Հաքերները «ջեյլբրեյք» են մշակել iOS 8 և 8.1-ի համար
Անհայտ հաքերների խումբը «ջեյլբրեյք» է մշակել iOS 8 բջջային օպերացիոն համակարգի, ինչպես նաև դրա վերջին թարմացման՝ iOS 8.1-ի համար, գրում է gazeta.ru-ն՝ iDigitalTimes-ին հղումով։
Համակարգը կոտրելու ծրագրի մշակումը մոտենում է ավարտին, և այն հասանելի կլինի մոտ ժամանակում, հայտնում է հրատարակությունը։
«Ջեյլբրեյքը» ծրագիր է որի օգնությամբ բջջայինի տերը հնարավորություն է ստանում մուտք գործել իր բջջայինի օպերացիոն համակարգի տվյալների բազա և այնտեղ փոփոխություններ կատարել։
Այդպիսով՝ հնարավոր է, օրինակ, փոխել օպերացիոն համակարգի արտաքին տեսքը կամ iPhone-ի և iPad-ի համար ստեղծված ծրագրեր և հավելվածներ տեղադրել կողմնակի աղբյուրներից։










