Կադիրովն առաջարկել է անջատել համացանցը հանուն խաղաղության

10:00 • 21.10.14

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ համացանցի անջատումը կնպաստի խաղաղությանը, գրում է «Взгляд»-ը:

 

«Նախկինում հեշտ էր մեզ աշխատել, երբ մարդը քարոզ էր կարդում, իսկ այժմ ամեն տեղ ինտերնետ կա, և երիտասարդությունը սիրում է այնտեղից քարոզներ լսել: Ժամանակին ես երազում էի, որ մեր պետությունում ինտերնետն աշխատի, բայց հիմա ես այն անջատելուն կողմ եմ»,- հայտարարել է Կադիրովը:

 

Նրա կարծիքով՝ ինտերնետը նպաստում է վահաբիստական գաղափարախոսության տարածմանը, այդ կապակցությամբ, իր խոսքով, իմամները ստիպված են աշխատել սոցիալական ցանցերում:

 

Չնայած, ըստ նրա, «դա քաղաքական, տնտեսական և սոցիալական առումով մեծ թերություն է, բայց մենք կդադարեինք միմյանց սպանել»:

Կադիրովն առաջարկել է անջատել համացանցը հանուն խաղաղության