Կապան-Քաջարան ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել
Կապան-Քաջարան միջպետական ավտոճանապարհին (Մ2 ավտոճանապարհի 213կմ) հոկտեմբերի 21-ին՝ ժամը 08։00-9։00-ի սահմաններում տեղի է ունեցել քարաթափում. այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։
Կապան ՃՇՇ» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների ջանքերով կարճ ժամանակահատվածում կուտակված քարերը հեռացվել են երթևեկելի մասից։ Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:










