Քեյթ Միդլթոնը 2-րդ հղիության մասին հայտարարելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ (լուսանկարներ)
Քեմբրիջի 32-ամյա դքսուհի Քեյթ Միդլթոնն իր երկրորդ հղիության մասին հայտարարելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ, գրում է Daily Mail-ը։
Նա ներկա է գտնվել Բուքինգհեմյան պալատում Սինգապուրի նախագահի ընդունելության արարողությանը։ Քեյթը կրել է Ալեքսանդր ՄքՔուինի զգեստ-վերարկուն և Ջեյն Թեյլորի գլխարկը։
Դքսուհին արդեն 13 շաբաթական հղի է, սակայն դժվարություններ ունի առողջականի հետ կապված, քանի որ տառապում է hyperemesis gravidarum-ով, այլ կերպ ասած՝ «թունավոր հղիություն» է տանում։
Ամեն դեպքում առողջական վիճակը չի խանգարել նրան մասնակցել հյուրի ողջունման արարողությանը, որից հետո նախագահ Տոնի Տան Կենգ Յամին և նրա կնոջը՝ Մերիին, ուղեկցել են Royal Garden հյուրանոց, որտեղ կայացել է զրույց թեյի շուրջ։

















