Գիտնականներին հաջողվել է մարդկային աղիք աճեցնել լաբորատոր պայմաններում
Գիտնականներին հաջողվել է մարդկային աղիքի մի մաս աճեցնել լաբորատոր պայմաններում` ճանապարհ հարթելով աղիների խանգարումների բուժման նոր մեթոդների համար, անգամ՝ Կրոնի հիվանդության (աղեստամոքսային տրակտի պատերի բորբոքում) և քաղցկեղի:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` գիտնականները բեկումնային հաջողության են հասել` օգտագործելով հասուն ցողունային բջիջներ, որոնք կիրառվել էին նաև հյուսվածքների օրգանոիդ կոչվող հատվածն աճեցնելու համար:
Նորաստեղծ օրգանն իրենից ներկայացնում է եռաչափ օրգանային «բարձիկներ», որոնք հստակ գործառույթով հյուսվածքների զարգանալու ներուժ ունեն:










