Դատարանն անփոփոխ է թողել Մերաբիշվիլիի դատավճիռը
Քութաիսիի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել քաղաքային դատարանի որոշումը, համաձայն որի Վրաստանի նախկին վարչապետ, ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման՝ օտարի ունեցվածքը յուրացնելու և ՆԳՆ-ի միջոցները վատնելու, ընտրակաշառք տալու և ծառայողական դիրքը չարաշահելու համար, իսկ աշխատանքի, առողջապանության և սոցիալական ապահովության նախարար Զուրաբ Չիաբերաշվիլին՝ 50 հազար լարի (ավելի քան 28 հազար դոլար) տուգանքի, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Դատարանը չբավարարեց պաշտպանվող կողմի բողոքարկումը»,- լրագրողներին տեղեկացրել է գործով դատախազ Քեթևան Չաչավան:
Մերաբիշվիլին և Չիաբերաշվիլին ձերբակալվել էին անցյալ տարվա մայիսի 21-ին՝ «Միացյալ ազգային շարժման» կողմնակիցների համար կեղծ աշխատատեղեր ստեղծելու համար:
Երկրորդ դրվագով Մերաբիշվիլին մեղադրվում էր Սև ծովի ափին ամառանոց յուրացնելու և ՆԳՆ միջոցները վատնելու համար:










