Մոնիկա Լևինսկին 13 տարի անց առաջին անգամ խոսել է Քլինթոնի հետ իր սիրավեպի և իր կործանված հեղինակության մասին (տեսանյութ)

19:20 • 21.10.14

«Իմ անունը Մոնիկա Լևինսկի է, թեև ինձ հաճախ խորհուրդ են տվել փոխել այն», - այսպես է սկսել իր ելույթը 90-ականների վերջին ամենից շատ քննարկվող անձը երկուշաբթի Ֆիլադելֆիայում Forbes-ի` մինչև 30 տարեկանների գագաթնաժողովի ժամանակ:


Ինչպես գրում է Daily Mail-ը` Մոնիկան տասնամյակներ հետո առաջին անգամ է հանրային ելույթ ունենում հանդիսատեսի առաջ` առաջին անգամ խոսելով Քլինթոնի հետ սիրավեպի և իր կործանված հեղինակության մասին:



41-ամյա Լևինսկին գագաթնաժողովին հրավիրվել էր խոսելու «թվային դարաշրջանում ոտնձգության վտանգի մասին»: Լևինսկին, ով Twitter-ին միացել էր իր ելույթից ժամեր առաջ, մեծ արձագանքներ է ստանում՝ իր հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի մասին պատմելով և նշելով, որ ինքն առաջին մարդն էր, ում հեղինակությունը տապալվեց աշխարհով մեկ հենց համացանցի միջոցով:


«16 տարի առաջ ավարտելով քոլեջը` 22 տարեկան հասակում ես մուտք գործեցի Սպիտակ տուն և սիրահարվեցի իմ ղեկավարին: Մեր սիրավեպը տևեց 2 տարի, և այդ ընթացքում նա ամեն ինչ էր ինձ համար: Ես մեծ գին եմ վճարել այդ ամենի համար, սակայն կարողացել եմ հաղթահարել, և այն, ինչ ես այսօր ուզում եմ,   համացանցային խաղերի մյուս զոհերին օգնելն է»,- իր ելույթում ասել է Լևինսկին:


 

Rare appearance: This is one of Monica Lewinsky's few public speeches, she last  spoke publicly 13 years ago