Մոսկվայում հայտնաբերվել է Maserati ավտոմեքենայի հայազգի տերը, ում ընկերներն արհեստավորի էին կրակել
ՌԴ ոստիկանությունը հայտնաբերել է Maserati ավտոմեքենայի տիրոջը՝ Անդրանիկ Պետրոսյանին, ում ընկերները Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող անվադողերի փոխման արհեստանոցում կրակ էին բացել արհեստավորի վրա, հայտնում է Газета-ն։
Պետրոսյանի խոսքով՝ մեքենան վերջին շրջանում վարել են իր ընկերները, այլ ոչ թե ինքը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ արհեստանոցում միջադեպ է տեղի ունեցել։ Երեք տղամարդ Maserati-ով այցելել են արհեստանոց՝ անիվը փոխելու, և պահանջել աշխատակիցներից իրենց առանց հերթ սպասարկել։ Մերժում ստանալով՝ մեքենայի վարորդը տրավմատիկ զենքից կրակել է սրահի աշխատակցի վրա։ Տուժածը հոսպիտալացվել է։ Իրավախախտները թաքնվել են դեպքի վայրից։
Այժմ մեքենան գտնվում է հատուկ պահպանվող կայանում՝ որպես ապացույց։ Իրավախախտների որոնումները շարունակվում են։










