ԱՄՆ-ից վտարված նացիստները շարունակել են նպաստ ստանալ. Associated Press

10:59 • 21.10.14

Ամերիկյան օրենսդրական համակարգում առկա բացթողումների պատճառով ԱՄՆ-ն շարունակել է նպաստներ վճարել նացիստներին նաև երկրից վտարվելուց հետո, գրում է BBC News-ը՝ Associated Press գործակալության հետաքննությանը հղումով։

 

Վտարվածների թվում են համակենտրոնացման ճամբարների աշխատակիցներ, պահակներ, հրթիռային ինժեներներ և SS-ի սպաներ։

 

Նպաստները տրվել են Ամերիկայի քաղաքացիների վճարած օրինական հարկերից։

 

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ռազմական հանցագործության համար կասկածվող 66 անձանցից առնվազն 38-ը հեռացել է ԱՄՆ-ի տարածքից, սակայն շարունակել նպաստ ստանալ։

 

Նշվում է, որ ԱՄՆ-ի գործող օրենսդրության համաձայն՝ եթե անձը վտարվում է երկրից դատարանի որոշմամբ, ապա բոլոր տեսակի նպաստների վճարումները չեղյալ են համարվում։

 

Արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչ Փիթեր Կարն ասել է, որ եթե քաղաքացին հրաժարվում է ամերիկյան քաղաքացիությունից և լքում ԱՄՆ տարածքը, նա դեռ կարող է շարունակել նպաստ ստանալ սոցիալական ապահովության համար։

Ворота в концентрационный лагерь Заксенхаузен

Якоб Денцингер