Պիստորիուսը 5 տարվա ազատազրկման դատապարտվեց
Հարավաֆրիկացի պարաօլիմպիական չեմպիոն Օսկար Պիստորիուսը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել իր ընկերուհի Ռեւա Ստինկամպի չկանխամտածված սպանության մեջ եւ եւս երեք տարվա պայմանական ազատազրկման զենքի հետ անփույթ վարվելու համար։
Վճիռը հրապարակվեց ՀԱՀ-ի մայրաքաղաք Պրետորիայում։
Հիշեցնենք, որ վեցակի պարաօլիմպիական չեմպիոն Պիստորիուսի նկատմամբ դատը սկսվել էր դեռեւս այս տարվա փետրվարից։
Պիստորիուսը անմեղ է ճանաչվել կանխամտածված սպանություն կատարելու մեղադրանքում։










