Հռոմի պապը կհանդիպի Թուրքիայի նախագահի և Կոնստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսի հետ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նոյեմբերի վերջին Թուրքիա կատարելիք այցի ընթացքում կհանդիպի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Կոնստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսի հետ, փոխանցում է РИА Новости-ն։
Պոնտիֆիկոսի 3-օրյա այցը կսկսվի նոյեմբերի 28-ին։ Ծրագիրը կբացվի Անկարայում, որտեղ Ֆրանցիսկոս պապը նախ կայցելի Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան, այնուհետ նախագահական պալատում կհանդիպի երկրի նախագահի հետ։ Բացի այդ, Հռոմի պապը կհանդիպի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ։
Իր առաքելական այցի երկրորդ օրը Ֆրանցիսկոս պապն Անկարայից կմեկնի Ստամբուլ, ուր կայցելի Սոֆիայի տաճար և Կապույտ մզկիթ։ Նույն օրը Հռոմի պապը քարոզչություն կկարդա Սուրբ հոգու տաճարում։
Նոյեմբերի 29-ին նախատեսված է նաև հանդիպում Կոնստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսի հետ։










