Ծաղկաձորի ռեստորաններից մեկում պահվող արջը փախել է վանդակից

11:53 • 21.10.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 21-ին, ժամը 09.23-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Թփուտներ» ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը վանդակից դուրս է եկել. արջին վնասազերծելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: 

Հրշեջ-փրկարարների և կենդանաբանական այգու աշխատակիցների համատեղ ուժերով արջը վնասազերծվել է և տեղափոխվել անվտանգ տարածք: