Յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ աշխարհում երեխա է սպանվում. ՅՈւՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի բրիտանական մասնաճյուղը միջազգային հանրությանը կոչ է արել երեխաների դեմ բռնության դեմ պայքարի նոր ձևեր գտնել՝ նշելով, որ աշխարհում յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ երեխա է մահանում բռնի մահով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես նշում են ՄԱԿ-ի մասնագիտացած գործակալությունում, այդ զոհերի մեծ մասը գրանցվում է խաղաղ տարածքներում, որոնք ռազմական կոնֆլիկտների մեջ չեն:
ՅՈւՆԻՍԵՖ-ն արագ ուրբանիզացիան, երիտասարդության շրջանում գործազրկությունը և աճող սոցիալական անհավասարությունն անվանում է երիտասարդների համար վտանգների գործոններ:
Իրավապաշտպանները կոչ են անում կառավարություններին փոխել իրենց օրենքները մինչև 2030 թվականը:
ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ միայն 41 երկիր է երեխաների նկատմամբ բռնության օրենսդրական արգելք սահմանել:










