Հայտարարվել են 2015-ին ճանապարհորդելու համար լավագույն քաղաքները
Վաշինգտոնը հայտարարվել է 2015-ի ամենահետաքրքիր քաղաքը զբոսաշրջիկների համար, գրում է lenta.ru-ն։
ԱՄՆ-ի մայրաքաղաքին նման բախտի են արժանացրել Lonely Planet հրատարակության փորձագետները՝ ելնելով զբոսաշրջության ոլորտի առաջատար մասնագետների՝ լրագրողների, ճանապարհորդների, համակարգի վերլուծաբանների հարցման արդյունքներից։
Ընտրվել են ինչպես դասական և գովազդված ուղղություններ, այնպես էլ ոչ այդքան հայտնի վայրեր։
2015-ին ճանապարհորդելու համար ամենահետաքրքիր քաղաքների ցուցակն ունի հետևյալ տեսքը՝
- Վաշինգտոն (ԱՄՆ),
- Էլ Չալտեն (Արգենտինա),
- Միլան (Իտալիա),
- Ցերմատ (Շվեյցարիա),
- Վալետա (Մալթա),
- Պլովդիվ (Բուլղարիա),
- Սալիսբերի (Մեծ Բրիտանիա),
- Վիեննա (Ավստրիա),
- Չեննայ (Հնդկաստան),
- Տորոնտո (Կանադա):
Վաշինգտոնն առաջին տեղում է՝ ելնելով թանգարանների քանակից, առևտրային բազմազանության և սեռական փոքրամասնությունների հանդեպ բարյացակամ վերաբերմունքից։
Միլանն ընտրվել է «վախեցնող շքեղություն» ունեցող քաղաք լինելու համար։
Իսկ Տորոնտոյում 2015-ին անցկացվելու են Pan American Games խաղերը, որին արժե ուշադրություն դարձնել զբոսաշրջության տեսանկյունից։










