Երեք դեռահաս ամերիկուհի, ովքեր 2000 դոլար են գողացել ծնողներից և փախել՝ ԻԼԻՊ-ին միանալու, հայտնաբերվել են Գերմանիայում
ԱՄՆ-ի Դենվեր քաղաքում բնակվող երեք աղջիկ փորձել են միանալ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին Սիրիայում` գողանալով իրենց ծնողների գումարներն ու թռչելով Գերմանիա:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` իշխանություններին հղումով, աղջիկները` 17 և 15 տարկեան քույրերն ու նրանց 16-ամյա ընկերուհին անհետ կորած էին համարվում ուրբաթ օրվանից, և ընտանիքները պատկերացում չունեին, թե որտեղ կարող էին նրանք լինել:
Կասկածանք է առաջացել, երբ քույրերի հայրը նկատել է 2000 դոլարի գումարի և նրանց անձնագրերի անհետացումը:
Հետախուզթյունների դաշնային բյուրոյի աշխատակիցները նրանց գտել են Ֆրանկֆուրտի օդանավակայանում՝ հանգստյան օրերին, և վերադարձրել Կոլորադո: Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ աղջիկները պատրաստվում էին ուղևորվել Թուրքիա, ապա՝ Սիրիա:










