Ամերիկուհին հիվանդանոց է գնացել ստամոքսի ցավով, բայց ժամեր անց առողջ որդի է ունեցել (լուսանկարներ)
Ամերիկուհին հիվանդանոց է գնացել ստամոքսի ցավով և ժամեր անց առողջ որդի լույս աշխարհ բերել: Ինչպես հայտնում է Daily Mail-ը` Այովա նահանգի բնակիչ Միսթի Բիթին և Սքոթ Ստիլը մինչ հիվանդանոց հասնելը պատկերացում անգամ չեն ունեցել, որ Միսթին հղի է:
Երեխայի ծնունդը հատկապես ապշեցուցիչ էր Սքոթի համար, ում մոտ 5 տարի առաջ կոլորեկտալ քաղցկեղ են հայտնաբերել և ասել, որ նա անպտուղ է: Երկուշաբթի առավոտյան ժամանելով շտապ օգնության բաժանմունք` ամուսինները ցնցվել են՝ պարզելով, որ Միսթին 9 ամսական հղի է, ինչից 12 ժամ անց կինը ծննդաբերել է:
Փոքրիկ Բրիգսը ծնվել է առանց որևէ խնդրի` 3.5 կգ քաշով: Միսթին նշել է, որ չի կասկածել հղիության մասին, քանի որ ավելորդ քաշ չի ունեցել:














