Apple-ի գլխավոր տնօրենը մեկնել է Պեկին՝ Չինաստանի իշխանությունների հետ խոսելու iCloud օգտատերերի վրա կասկածելի հարձակման մասին

23:35 • 22.10.14

Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը Չինաստանում iCloud ծառայության օգտատերերի վրա ֆիշինգային հարձակումների աճի հետ կապված հարցերով մեկնել է Չինաստանի փոխվարչապետ Մա Կաեմի հետ հանդիպման: Այս մասին հաղորդում է hitech.newsru.com-ը՝ հղում կատարելով news.xinhuanet.com-ին:


Ինչպես հաղորդում է չինական աղբյուրը՝ Պեկինում՝ Չժուննանխայի նստավայրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են օգտատերերի տվյալների անվտանգության, ինչպես նաև՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում հնարավոր համագործակցության հարցերը:
 

Apple-ի գլխավոր տնօրենը մեկնել է Պեկին՝ Չինաստանի իշխանությունների հետ խոսելու iCloud օգտատերերի վրա կասկածելի հարձակման մասին