Գործադիրում անում են այն, ինչն իրենց հանձնարարվում է. Դ. Հարությունյանը՝ իր փոխվարչապետ նշանակվելու հնարավորության մասին
Թե ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հրաժարականից հետո թեկնածուների ցանկում շրջանառվում է նաև Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի անունը, Դավիթ Հարությունյանը հակիրճ արձագանքեց. «Չեմ վերաբերվում»:
Tert.am-ի հարցին, թե ամեն դեպքում նախարարը տեսնում է իրեն այս այդ պաշտոնում, Դավիթ Հարությունյանը նշեց. «Գործադիր իշխանությունում մարդիկ կատարում են այն ինչն իրենց հանձնարարվում է»:










