12-ամյա աղջիկը համաշխարհային ռեկորդ է սահմանել` 279 կգ-անոց երկնագույն թյունոս բռնելով (լուսանկարներ)
12-ամյա աղջիկը գերազանցել է համաշխարհային ռեկորդը` ջրից դուրս բերելով 279 կգ կշռող երկնագույն թյունոս ձկնատեսակը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում Ջեննա Գեյվինը երկու ժամ շարունակ պայքարել է հսկա ձկան հետ` ձկնորսական նավում գտնվելով իր ծնողների` Ջոնի և Չանդրայի հետ: Դպրոցական աղջիկը ձկնորսությամբ է զբաղվել Նորթումբերլենդում` Նոր Շոտլանդիայի ափերին, երբ բռնվել է հսկա ձուկը:
Աղջկա հաջողությունը, հավանաբար, նրան կգրանցի ռեկորդների գրքում` որպես ամենամեծ ձուկը որսացած աղջիկ` 11-16 տարեկանների շրջանում:












