Կանադան բարձրացրել է ահաբեկչական վտանգի մակարդակը
Կանադան բարձրացրել է ահաբեկչական վտանգի մակարդակը «ցածրից» մինչև «միջին»՝ «Իսլամական պետության» և «Ալ-Կաիդայի» հայտարարությունների պատճառով: Այդ մասին հայտնել է հանրային անվտանգության նախարարի ներկայացուցիչ Ժան-Կրիստոֆ դե լե Ռյուն, գրում է lenta.ru-ն:
Նրա խոսքով՝ վտանգի նոր մակարդակը նշանակում է, որ կանադական հատուկ ծառայությունները բացահայտել են «երկրում կամ դրա սահմաններից դուրս խմբի կամ անձի կողմից ահաբեկչական գործողություն իրականացնելու մտադրությունը և հնարավորությունը»:
Վտանգի մակարդակի բարձրացումը տեղի է ունեցել Քվեբեկում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած դեպքերի ֆոնին, երբ ոստիկանները սպանել էին տղամարդու, ով իր ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել երկու զինծառայողի: Երիտասարդի հարևանները հայտարարել են, որ տարվա ընթացքում նա ծայրահեղականների ազդեցության տակ է եղել: Տղամարդը կանադական հատուկ ծառայությունների հատուկ հսկողության տակ է առնվել:
The Guardian-ը ենթադրում է, որ այդ դեպքը կարող է կապված լինել «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարին Կանադայի միանալու հետ:










