Խորթ մայրը փորձել է սպանել 7-ամյա տղային` ծեծել և լքված հանքահորում է թողել նրան (լուսանկարներ)
7-ամյա տղան, ում ծեծելուց և խեղդել փորձելուց հետո խորթ մայրը թողել է փոսում, որ մահանա, 3 օր հետո ողջ է հայտնաբերվել:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` 30-ամյա կինը, երեխայի վրա հարձակվելով, փորձել է վերադարձնել իր նախկին ամուսնուն, ով ամուսնալուծության դիմում էր ներկայացրել:
Կինը խորթ որդու ետևից գնացել է դպրոց և բժշկի տնելու պատրվակով շուտ վերցրել երեխային, սակայն փոխարենը տարել է ածխի լքված հանք՝ Գույչժոու նահանգում: Ոստիկանների խոսքով` նա փայտով ու քարերով ծեծել է երեխային, ապա փորձել խեղդել վզկապով՝ մինչ տղայի ուշագնաց լինելը, որից հետո նրան նետել է փոսը:

















