Կոպենհագենն աշխարհի ամենականաչ քաղաք է ճանաչվել

15:58 • 22.10.14

Կոպենհագենն աշխարհի ամենականաչ քաղաք է ճանաչվել՝ Global Green Economy Index-ի նոր հետազոտության տվյալների համաձայն։ Երկրորդ անգամ անընդմեջ Կոպենհագենը զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ հավաքելով 100 միավոր, հայտնում է rosbalt.ru-ն։

 

Առաջին հնգյակում են հետևյալ քաղաքները՝ Ամստերդամ (98,3), Ստոկհոլմ (96,4), Վանկուվեր (96) և Լոնդոն (90,7):

 

Երկրների կանաչ տնտեսության ընկալման մակարդակն արտացոլող վարկանիշային ցուցակի առաջատար եռյակում են Գերմանիան, Դանիան, Շվեդիան, այնուհետ հաջորդում են Նորվեգիան և Նիդեռլանդները։

 

Ըստ արդյունավետության ցուցանիշների՝ ցուցակը գլխավորել է Շվեդիան, հնգյակում կրկին հայտնվել են Նորվեգիան, Գերմանիան և Դանիան։