Ամերիկացի զույգը միասին է ապրել 73 տարի և մահացել մեկ օր տարբերությամբ
Համատեղ ամուսնության մեջ 73 տարի ապրած ամերիկացիները մահացել են 28 ժամ տարբերությամբ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Independent-ին:
94-ամյա Հելեն Աուերը մահացել է անցած շաբաթ իր բազկաթոռում: Հաջորդ օրը 100 տարեկանում մահացել է նրա ամուսինը՝ Ջո Աուերը:
Զույգն ունի 9 երեխա, 16 թոռ, 29 ծոռ:
Նրանց որդի Ջերի Աուերը նրանց նկարագրել է որպես հասարակ մարդկանց, որոնք «կյանքից ոչինչ չէին պահանջում, բայց փոխարենը ստացել են ամեն ինչ»:
Հուղարկավորությունն անցկացվելու է Օհայոյում նույն եկեղեցում, որտեղ 1941 թվականին տեղի է ունեցել Աուերների պսակադրությունը:
Մեկ տարի առաջ նման դեպք էր տեղի ունեցել Հարավային Կալիֆորնիայում՝ միևնույն օրը ծնված տղամարդը և կինը նշել են ամուսնության 75-ամյակը, մահացել մեկ օր տարբերությամբ:










