«Դոգ» մականունով նախկին ոստիկանը ձերբակալվել է Քննչական կոմիտեում շորթման հատկանիշներով քննվող քրգործի շրջանակներում
Հոկտեմբերի 21-ին ձերբակալվել է Չարբախի ոստիկանապետի նախկին տեղակալ, «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը: Այս մասին տեղեկությունները հաստատեցին ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթում) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում է:
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալն էր և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ոստիկանությունից:
Նրա անունը հայտնի էր դարձել Հյուսիսային պողոտայում «Հետք» էլեկտրոնային կայքի թղթակցի վրա հարձակվելուց հետո:










