Տեխասի հիվանդանոցը հրաժարվում է տեղեկություն տրամադրել Էբոլայով հիվանդի նկատմամբ կատարած փորձարկման մասին (լուսանկարներ)
Նոր կասկածներ են ի հայտ գալիս ԱՄՆ-ում առաջին անգամ գրանցված Էբոլայով հիվանդի և նրա մահվան առնչությամբ, մասնավորապես այն մասին, որ նրանից գաղտնի են պահել շաբաթներ շարունակ իրականացրած Էբոլայի դեմ պատվաստանյութի փորձարկումների մասին տեղեկությունները, գրում է Daily Mail-ը։
Թոմաս Էրիկ Դունկանի քույր Մայ Վուրեն ասել է, որ հազարավոր էջեր են հրապարակվել Դալասի Պրեսիբետրիան հիվանդանոցի կողմից, սակայն դեղի մասին տեղեկությունը չի տրամադրվել։
Ընդհանուր առմամբ, 1.450 էջից կազմված գրառումները պետք է ունենան հատուկ կոդ, որը հիվանդի ընտանիքն իրավունք ունի մուտքագրել և տեղեկանալ փաստաթղթերին։ Այդ կոդը, սակայն, չի աշխատում Դունկանի ընտանիքի համար։
Մայ Վուրեն խնդրել է եղբոր հիվանդության մասին տեղեկություններին ծանոթանալու համար ցանց մուտք գործելու կոդը տրամադրել, սակայն նրան ասել են, որ այլևս իրեն տեղեկություններ չեն տրամադրելու։
Դունկանը մահացել է հոկտեմբերի 8-ին:












