Աֆրիկյան երկրներում Էբոլա վարակի տարածման պատճառներից մեկը մահմեդական հուղարկավորությունն է. ԱՀԿ

00:49 • 22.10.14

Աֆրիկյան երկրներում Էբոլա վարակի տարածման պատճառներից մեկը մահմեդական հուղարկավորությունն է, որն իր մեջ ներառում է նաև հանգուցյալների լվացման «գուսլ ալ մաիթ» ծեսը, որին հանգուցյալի բոլոր հարազատներն են մասնակցում: Այս մասին հաղորդում է newsru.com-ը՝ հղում կատարելով ng.ru-ին:


Վտանգը գալիս է նրանից, որ այդ ծիսակարգի ժամանակ հանգուցյալի մարմնից հեռացվում է աղիների պարունակությունը՝ «ազատելով նրա մարմինը կեղտոտ բաներից»:


Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մահմեդականների հուղարկավորության ծեսերը էական սպառնալիք է անվանել:


Իսկ «Կարմիր խաչի» ներկայացուցիչները դժգոհություն են հայտնել, որ հավատացյալները գողանում են դիակները հիվանդանոցներից, որպեսզի իրենց սովորությունների համաձայն հուղարկավորեն՝ արդյունքում տարածելով վարակը: