Թուրքիայի 3 նահանգում Էբոլա վիրուսի կասկածանքով մարդիկ են հոսպիտալացվել
Էբոլա վիրուսով վարակված լինելու կասկածանքով թուրքական Իզմիր, Քահրամանմարաշ և Քոնյա նահանգներում 3 մարդ է հոսպիտալացվել, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հոսպիտալացվածներից մեկը թուրք ուսանող է, որը վերջերս է վերադարձել Սոմալիի համալսարանից:
Մյուս երկու հիվանդները վերադարձել են Սաուդյան Արաբիա կատարած ուխտագնացությունից:
Ընդհանուր առմամբ, Թուրքիայում էբոլա վիրուսի կասկածանքով հոսպիտալացվել է 5 մարդ, որոնցից 4-ը հաջից են վերադարձել:










