Ճապոնիան և ԱՄՆ-ն ռազմական համագործակցություն կիրականացնեն տիեզերքում

09:49 • 22.10.14

Ճապոնիան և Միացյալ Նահանգները ռազմական նպատակներով համատեղ տիեզերական հետազոտություններ կանցկացնեն՝ Չինաստանի հնարավոր հարձակումներին հակազդելու համար, գրում է TASS գործակալությունը։

  

ԱՄՆ-ի պետքարտուղարի սպառազինության վերահսկման գծով օգնականի տեղակալ Ֆրենկ Ռոուզն ասել է, որ իրենց մոտ անհանգստություն են առաջացնում չինական զինված ուժերի հնարավորությունները։

 

Պաշտոնյայի տվյալներով՝ Չինաստանն արդեն հուլիսին հակաարբանյակային հրթիռներ է փորձարկել։

 

Համաձայն միմյանց միջև ստորագրված փաստաթղթի՝ Ճապոնիայի օդատիեզերական գործակալությունը պարտավորվում է ԱՄՆ-ի զինված ուժերին տեղեկություններ տրամադրել տիեզերական սարքերի մասին, որոնք կստացվեն ճապոնական ալեհավաքների և արբանյակների միջոցով:
 

Ճապոնիան և ԱՄՆ-ն ռազմական համագործակցություն կիրականացնեն տիեզերքում