Վաղ հասակում կովի կաթ չխմող երեխաների մոտ մեծանում է վիտամին D-ի դեֆիցիտի ռիսկը

21:55 • 22.10.14

Որոշ երեխաներ չեն կարողանում կովի կաթ խմել ալերգիայի կամ լակտոզների՝ կաթնաշաքարի անհանդուրժողականության պատճառով:  Ինչպես հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Science World Report-ին, Կանադայի գիտնականների վերջին հետազոտությունների համաձայն՝ ցանկացած այլ տեսակի՝ բրնձի, սոյայի, այծի կամ նուշի կաթ օգտագործող և կովի կաթից բացարձակապես հրաժարվող երեխաների մոտ նվազում է D վիտամինի մակարդակը, որի դեֆիցիտն օրգանիզմում ոսկորների և մկանային խանգարումների է հանգեցնում:


Գիտնականները գնահատել են 1-ից 6 տարեկան 3821 առողջ երեխայի տվյալները, որոնց 87%-ին՝ կովի, իսկ 13%-ին՝ ցանկացած այլ տեսակի կաթ են տվել: Կովի կաթ չխմող երեխաների մոտ երկու անգամ մեծացել է վիտամին D-ի դեֆիցիտի հավանականությունը:
 

Վաղ հասակում կովի կաթ չխմող երեխաների մոտ մեծանում է վիտամին D-ի դեֆիցիտի ռիսկը