Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Մալալա Յուսուֆզայը Կանադայի պատվավոր քաղաքացի կդառնա
Կանադայի իշխանությունները հայտնել են, որ այսօր պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզային պատվավոր քաղաքացու կարգավիճակ կշնորհեն, գրում է newsru.com-ը։
Բոլորովին վերջերս Յուսուֆզայը և երեխաների իրավունքների պաշտպան, ազգությամբ հնդիկ Կայլաշ Սաթյարթին արժանացել են Խաղաղության Նոբելյան մրցանակի։
Մալալան ընդամենը 17 տարեկան է, այդպիսով՝ նա դարձել է այդ հեղինակավոր մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը։
Մրցանակը ստանալուց հետո Մալալան շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն արժանի են համարել այդ պարգևին, և հայտարարել, որ մրցանակը ներկայացնում է Հնդկաստանի և Պակիստանի միջև սերը։










